12:16  ,  29 հուլիսի, 2023

Կավանին կդառնա Բալեկյանի թիմակիցը

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին իսպանական «Վալենսիայից» կտեղափոխվի Արգենտինայի չեմպիոն «Բոկա Խունիորս», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ 36-ամյա ֆուտբոլիստը կխզի պայմանագիրը «Վալենսիայի» հետ եւ «Բոկա Խունիորսի» հետ կկնքի 1,5 տարվա պայմանագիր։

«Բոկա Խունիորսում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանը։

Կավանին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին Ուրուգվայի «Դանուբիոյում»։ Հանդես է եկել նաեւ իտալական «Պալերմոյում» եւ «Նապոլիում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ուրուգվայի հավաքականում Կավանին նորամուտը նշել է 2008-ին, 136 խաղում խփել է 58 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում