21:21  ,  27 հուլիսի, 2023

Չուկվեզեն «Վիլյառեալից» տեղափոխվեց «Միլան»

24-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սամուել Չուկվեզեն իսպանական «Վիլյառեալից» տեղափոխվեց իտալական «Միլան», հաղորդում է ակումբների կայքերը։

«Միլանը» Չուկվեզեի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Չուկվեզեն «Վիլյառեալում» էր հանդես գալիս 2018 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 50 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Չուկվեզեի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում