10:06  ,  26 հուլիսի, 2023

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» հասել են համաձայնության

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության են հասել կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տեղափոխության հարցում, հաղորդում է AS-ը։

Այժմ թուրինյան ակումբը կբանակցի Կեսիեի հետ, որը պետք է մեկ մրցաշրջան վարձակալությամբ խաղա «Յուվենտուսում»։ Հաջորդ ամռանը իտալական ակումբը հնարավորություն կունենա 15 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը։

Կեսիեն անցած ամռանն է  իտալական «Միլանից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել իսպանացի Չավիի գլխավորած թիմին, սակայն չի դարձել մեկնարկային կազմի մշտական խաղացող։

Ավարտված մրցաշրջանում Կեսիեն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կեսիեի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս