16:50  ,  25 հուլիսի, 2023

Էլանգան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Նոթինգեմ Ֆորեսթ»

Շվեդիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Անտոնի Էլանգան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Նոթինգեմ Ֆորեսթ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Էլանգան անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Բրիտանական մամուլը գրել էր, որ տրանսֆերի գումարը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Էլանգան շվեդական «Մալմյոյի» սան է։ «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմերում նա հանդես է եկել 2014-2021 թվականներին, գլխավոր թիմում՝ 2021-2023-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս