13:46  ,  25 հուլիսի, 2023

Մարկ Բարտրան վերադարձել է «Բետիս»

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող Մարկ Բարտրան վերադարձել է «Բետիս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա պաշտպանն իսպանական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Մարկ Բարտրան «Բարսելոնայում» հանդես է եկել 2010-2016 թվականներին, այնուհետեւ երկու տարի անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»։

2018-2022 թվականներին Բարտրան խաղացել է «Բետիսում»։ Անցած մրցաշրջանը նա անցկացրել է թուրքական «Տրաբզոնսպորում»՝ 40 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում