22:05  ,  24 հուլիսի, 2023

Մարսել Զաբիտցերը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Զաբիտցերը վարձակալությամբ անցկացրել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 18 խաղում խփելով 3 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում