20:41  ,  21 հուլիսի, 2023

Վալենտին Կաստելյանոսը տեղափոխվեց «Լացիո»

24-ամյա արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը տեղափոխվեց Հռոմի «Լացիո»։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր գալիս «Ժիրոնայում» եւ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում 4 գոլ խփեց Մադրիդի «Ռեալին», կատալոնական թիմը հաղթել էր 4:2 հաշվով։

Վալենտին Կաստելյանոսի տրանսֆերային իրավունքը պատկանում էր ամերիկյան «Նյու Յորք Սիթիին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը Վալենտին Կաստելյանոսի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո, նաեւ 5 միլիոն եվրո բոնուս հետագայում։

Իսպանիայի անցած առաջնությունում Կաստելյանոսը մասնակցել է 35 հանդիպման, խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում