11:46  ,  21 հուլիսի, 2023

Սադիո Մանեն կդառնա Ռոնալդուի ակումբակիցը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 31-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Մանեն կարիերան կշարունակի «Ալ Նասրում»՝ դառնալով 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբակիցը։

«Բավարիան» Մանեի տրանսֆերից կստանա 32 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Մանեն մասնակցել է 38 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում