23:42  ,  20 հուլիսի, 2023

Անդրե Օնանան «Ինտերից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան Միլանի «Ինտերից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ 27-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերն» Օնանայի տրանսֆերից կստանա 55 միլիոն եվրո։

Օնանան անցած ամռանն էր Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Ինտեր», որի հետ դարձավ Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում