22:49  ,  19 հուլիսի, 2023

Միլանի «Ինտերի» նորեկը

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» մեկ տարվա պայմանագիր է կնքել 35-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Կուադրադոն մեկ տարվա համար կստանա 2 միլիոն եվրո աշխատավարձ։

Կուադրադոն անցած ամիս ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Յուվենտուսից»։

Անցած մրցաշրջանում նա թուրինյան թիմի հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կուադրադոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս