20:15  ,  18 հուլիսի, 2023

Մյունխենի «Բավարիայի» նորեկը (ֆոտո, վիդեո)

Հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն Իտալիայի չեմպիոն «Նապոլիից» տեղափոխվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում Կիմ Մին Ջեն մասնակցել է 35 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս