13:17  ,  18 հուլիսի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդն» «Ինտերի» խաղացողի համար կվճարի 51 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերի» հետ 27-ամյա կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի հարցում։

Միլանյան ակումբը տրանսֆերից կստանա 51 միլիոն եվրո։ Հետագայում հնարավոր է նաեւ 4 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է The Athletic-ը։

Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Նա մանչեսթերյան թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ղեկավարությամբ հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում», որտեղից էլ անցած տարվա ամռանը տեղափոխվել էր «Ինտեր»։

Ավարտված մրցաշրջանում Օնանան «Ինտերի» հետ մասնակցել է 41 հանդիպման, բաց է թողել 36 գոլ, 19 խաղում դարպասը պահել է անառիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում