18:40  ,  16 հուլիսի, 2023

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռուբին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուից»։ Երեւանյան ակումբը համաձայնեցրել է Իվուի տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբին», հաղորդում է «Ուրարտուի» կայքը։ Իվուն Թաթարստանը ներկայացնող ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

23-ամյա նիգերացի ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից՝ 3 մրցաշրջանում մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ։ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Իվուն այս տարի հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս