14:03  ,  16 հուլիսի, 2023

«Վալենսիան» ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

Իսպանական «Վալենսիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հաղորդում է ռուսական Sovsport-ը։

«Վալենսիան» ցանկանում է կնքել վարձակալության պայմանագիր, որը կարող է լինել երկու տարով, հետագայում 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։

Ավելի վաղ, ռուսական մամուլը գրել էր, որ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքված են նաեւ իսպանական «Ռեալ Սոսիեդադը» եւ գերմանական «Վոլֆսբուրգը»։

Նաիր Տիկնիզյանը մայիսին եւ հունիսին ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ։

Անցած մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտվի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում