16:37  ,  15 հուլիսի, 2023

«Արսենալը» պայմանագիր կնքեց Դեքլան Ռայսի հետ (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր կնքեց Լոնդոնի «Վեստ Հեմից» տեղափոխված Անգլիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Դեքլան Ռայսի հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 105 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային է բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմում Դեքլան Ռայսը հանդես կգա 41 համարի խաղաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում