09:05  ,  15 հուլիսի, 2023

«Չելսին» պատրաստ է ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է այս ամռանը ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 31-ամյա հարձակվող Նեյմարին, եթե նա ցանկություն հայտնի հեռանալ իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է վաճառել Նեյմարի տրանսֆերը, եթե 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը չհեռանա ակումբից։

Նեյմարը ոտքի վիրահատությունից հետո վերականգնողական փուլը դեռ չի ավարտել։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է այս ամիս։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում