23:34  ,  13 հուլիսի, 2023

Պուլիշիչը «Չելսիից» տեղափոխվեց «Միլան»

24-ամյա ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց իտալական «Միլան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

2019 թվականին «Չելսին» Պուլիշիչի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 60 միլիոն եվրո։

Պուլիշիչը «Չելսիի» հետ մասնակցել է 145 հանդիպման, խփել է 26 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում