00:13  ,  13 հուլիսի, 2023

Միլանի «Ինտերի» նորեկը (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի երիտասարդական հավաքականի 22-ամյա պաշտպան Յան Բիսեկը դանիական «Օրհուսից» տեղափոխվեց Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտեր», հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում Յանիկ Բիսեկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Յան Բիսեկի տրանսֆերի համար կվճարի մոտ 7 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս