15:28  ,  9 հուլիսի, 2023

«Գալաթասարայը» կգնի Մաուրո Իկարդիի տրանսֆերը ՊՍԺ-ից

Թուրքական «Գալաթասարայը» կգնի 30-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Տրանսֆերի գումարը կկազմի 10 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Իկարդին վարձակալությամբ խաղացել է «Գալաթասարայում»՝ 26 խաղում խփելով 23 գոլ։

Իկարդին 2019 թվականին Միլանի «Ինտերից» էր տեղափոխվել ՊՍԺ վարձակալությամբ։ Մեկ տարի անց կողմերը կնքեցին լիարժեք պայմանագիր։ «Ինտերը» տրանսֆերից ստացավ 50 միլիոն եվրո, հետագայում նաեւ 8 միլիոն եվրո բոնուս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում