23:28  ,  8 հուլիսի, 2023

ՊՍԺ-ի հարավկորեացի նորեկը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարեց իսպանական «Մալյորկայից» հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինին ձեռք բերելու մասին։ Փարիզյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Լի Կան Ինը «Մալյորկայի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում