00:54  ,  8 հուլիսի, 2023

«Ինտերը» գնեց «Լացիոյի» խաղացողի տրանսֆերային իրավունքը

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» լիարժեք պայմանագիր է կնքել 35-ամյա իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի հետ՝ գնելով նրա տրանսֆերային իրավունքը Հռոմի «Լացիոյից», հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը «Լացիո» էր տեղափոխվել 2018 թվականից «Սասուոլոյից»։ 2022թ․ ամռանը նա տեղափոխվել էր «Ինտեր»։

Աչերբին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում անցած մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Աչերբին Իտալիայի հավաքականի կազմում 2020 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում