14:14  ,  5 հուլիսի, 2023

Անխել Դի Մարիան կարիերան կշարունակի «Բենֆիկայում»

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում կմիանա պորտուգալական «Բենֆիկային», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։

Դի Մարիան հունիսի 6-ին էր հեռացել Թուրինի «Յուվենտուսից», որի կազմում անցկացրեց մեկ մրցաշրջան՝ 40 խաղում խփելով 8 գոլ, կատարելով 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս