17:40  ,  4 հուլիսի, 2023

«Բարսելոնայի» նորեկը (ֆոտո)

Բիլբաոյի «Աթլետիկի» եւ «Ռեալ Սոսիեդադի» նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է twitter.com/monfortcarlos-ը։ 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը լուսանկարվել է նոր ակումբի համար։ Պաշտոնական հայտարարությունը կլինի շուտով։

Ինյիգո Մարտինեսի պայմանագիրը «Աթլետիկի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին, եւ նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

Անցած մրցաշրջանում նա «Աթլետիկի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Մարտինեսը 20 հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում