20:03  ,  3 հուլիսի, 2023

Բրոզովիչը «Ինտերից» տեղափոխփեց «Ալ Նասր» (ֆոտո)

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր», որի կազմում հանդես է գալիս Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Բրոզովիչի տրանսֆերից կստանա 18 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Բրոզովիչն «Ինտերի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Բրոզովիչին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս