15:55  ,  3 հուլիսի, 2023

Սանդրո Տոնալին «Միլանից» տեղափոխվեց «Նյուքասլ»

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» հայտարարեց 23-ամյա իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տեղափոխության մասին։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։

Բրիտանական մամուլը գրել էր, որ «Նյուքասլ Յունայթեդը» Տոնալիի տրանսֆերի համար իտալական «Միլանին» կվճարի 70 միլիոն եվրո։

Տոնալիի տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում Տոնալին մասնակցել է 34 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում