20:00  ,  2 հուլիսի, 2023

«Լիվերպուլի» նորեկը

Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվեց «Լիվերպուլ», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Նա հանդես կգա 8 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լիվերպուլյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 70 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Սոբոսլաին «ՌԲ Լայպցիգի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս