09:12  ,  1 հուլիսի, 2023

Ասպիլիկուետան կմիանա Մադրիդի «Աթլետիկոյին»

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան երկու տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Կողմերն արդեն հասել են համաձայնության, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

«Չելսին» թույլ է տվել թիմի նախկին ավագին ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ։

Մի քանի օր առաջ իտալական մամուլը գրել էր, որ Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերն» է համաձայնության հասել Ասպիլիկուետայի հետ, սակայն «Աթլետիկոն» ավելի գրավիչ առաջարկ է արել ֆուտբոլիստին։

Ասպիլիկուետան 2012 թվականին ֆրանսիական «Մարսելից» էր տեղափոխվել «Չելսի» 8,8 միլիոն եվրոյի դիմաց։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս