00:53  ,  30 հունիսի, 2023

«Ալ Նասրը» ընդունել է Բրոզովիչի բոլոր պահանջները

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբն ընդունել է Խորվաթիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի բոլոր պայմանները։

30-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագրով կստանա 100 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Ինտերը» Բրոզովիչի տրանսֆերից կստանա 23 միլիոն եվրո։

Սպասվում էր, որ Բրոզովիչը կտեղափոխվի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում