15:11  ,  29 հունիսի, 2023

Ֆորմուլա-1. «Ֆերարին»՝ ամենաթանկ թիմ, «Մերսեդեսն»՝ ամենաշահութաբեր

Ֆորմուլա-1-ի ամենաթանկ թիմը «Ֆերարին» է, որը գնահատվում է 3,13 միլիարդ դոլար, հաղորդում է մարզական բիզնես լրատվությամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող Sportico ընկերությունը։ Ամենաշահութաբեր թիմը «Մերսեդեսն» է։

  1. «Ֆերարի»՝ 3,13 միլիարդ դոլար (50 միլիոն զուտ շահույթ 2022 թվականին)
  2. «Մերսեդես»՝ 2,7 միլիարդ դոլար (114 միլիոն դոլար)
  3. «Ռեդ Բուլ»՝ 2,42 միլիարդ դոլար (4 միլիոն դոլար)
  4. «Մաքլարեն»՝ 1,56 միլիարդ դոլար (−8 միլիոն դոլար կորուստ)
  5. «Աստոն Մարտին»՝ 1,14 միլիարդ դոլար (−55 միլիոն դոլար կորուստ)
  6. «Ալպին»՝ 1,08 միլիարդ դոլար (35 միլիոն դոլար)
  7. «Ալֆա Տաուրի»՝ 905 միլիոն դոլար (4 միլիոն դոլար)
  8. «Ալֆա Ռոմեո»՝ 815 միլիոն դոլար (8 միլիոն դոլար)
  9. «Ուիլյամս»՝ 795 միլիոն դոլար (−12 միլիոն դոլար կորուստ)
  10. «Հաաս»՝ 710 միլիոն դոլար (6 միլիոն դոլար)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում