00:50  ,  29 հունիսի, 2023

Ջեյմս Մեդիսոնը միացավ «Տոտենհեմին»

Անգլիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը «Լեսթեր Սիթիից» տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Sky Sports-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ջեյմս Մեդիսոնը 2018 թվականից էր խաղում «Լեսթեր Սիթիում», որի հետ Անգլիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 30 հանդիպման, խփել 10 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս