20:25  ,  28 հունիսի, 2023

Էդուարդ Մենդին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուարդ Մենդին Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես էր գալիս 2020 թվականից՝ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն Անգլիայի կրկնակի գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր։

«Չելսիում» անցկացրած 105 խաղում Մենդին բաց է թողել 86 գոլ, 49 խաղում դարպասը պահել է անառիկ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում