11:55  ,  28 հունիսի, 2023

«Ռեալը» կվաճառի Վալվերդեին «Լիվերպուլին»

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այս ամռանը վաճառել ուրուգվայցի կենտրոնական կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին «Լիվերպուլին», հաղորդում է El Nacional-ը։

Անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 90 միլիոն եվրո։ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ընդունել է այդ առաջարկը։

Ավարտված մրցաշրջանում Վալվերդեն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 56 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս