09:04  ,  24 հունիսի, 2023

«Ինտերը» համաձայնության է հասել Մարկուս Տյուրամի հետ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Կողմերը կկնքեն երկարաժամկետ պայմանագիր։ Պաշտոնական հայտարարություն կլինի հաջորդ շաբաթ։

Տյուրամի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ փարիզյան ՊՍԺ-ն, Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Միլանը», Մյունխենի «Բավարիան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Տյուրամի պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ կավարտվի հունիսի 30-ին, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Տյուրամի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո:

Ավարտված ակումբային մրցաշրջանում Տյուրամը մասնակցել է 32 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում