02:09  ,  24 հունիսի, 2023

Բուսկետսը կմիանա Մեսիին «Ինտեր Մայամիում» (տեսանյութ)

Ամերիկյան «Ինտեր Մայամին» անոնսով ակնարկել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի տեղափոխության մասին։

ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի տեսանյութում կան Բուսկետսի մասին կարծիքներ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեից, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչից, «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիից, կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Խուան Ռամոս Ռիկելմեից եւ «Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսիից, որը նույնպես կարիերան շարունակելու է «Ինտեր Մայամիում»։

34-ամյա Բուսկետսն այս ամիս ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Բարսելոնայից», որի հետ նվաճել է 32 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում