11:38  ,  22 հունիսի, 2023

Էդին Ջեկոն «Ինտերից» տեղափոխվեց «Ֆեներբահչե»

37-ամյա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերից» տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»։ Ջեկոն ժամանել է Ստամբուլ եւ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունիսի 30-ին կավարտվի Ջեկոյի պայմանագիրն «Ինտերի» հետ, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Թուրքական մամուլը գրել էր, որ Ջեկոյի պայմանագիրը ստամբուլյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 4 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Ջեկոն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում