21:29  ,  21 հունիսի, 2023

«Ռոմայի» նորեկը (ֆոտո)

Իտալական «Ռոման» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Էվան Նդիկային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 5 համարի խաղաշապիկով։

Էվան Նդիկան Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Ավարտված մրցաշրջանում կոտդիվուարցի ֆուտբոլիստը գերմանական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 2 գոլ։

Transfermarkt-ը Նդիկայի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս