15:10  ,  13 հունիսի, 2023

Նգոլո Կանտեն կտեղափոխվի «Ալ Իթիհադ» եւ կստանա 100 միլիոն եվրո

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» 32-ամյա կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադում», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Աշխարհի չեմպիոնը կկնքի երկու տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ։

Նգոլո Կանտեն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար։

Կանտեն 2016 թվականին էր «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի», որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում