14:18  ,  12 հունիսի, 2023

Օբամեյանգը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Sports Zone-ը։

Օբամեյանգը բանակցում է այդ երկրի երկու ակումբների՝ «Ալ Ահլիի» եւ «Ալ Շաբաբի» հետ։

«Չելսին» կընդունի ամենաշահավետ առաջարկը։ Անգլիական ակումբը ցանկանում է վաճառել Օբամեյանգի տրանսֆերը։

Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս