23:23  ,  11 հունիսի, 2023

«Բավարիան» պատրաստ է Մանեի տրանսֆերը վաճառել «Ռեալին»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պատրաստ է քննարկել 31-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ», որը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեռանալուց հետո հարձակման գծի համալրման կարիք ունի, հաղորդում է Fichajes-ը։

«Բավարիան» Սադիո Մանեի տրանսֆերից ակնկալում է 25-30 միլիոն եվրո։

Անցած ամռանն անգլիական «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխված Սադիո Մանեն մյունխենյան թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում