Աշխարհի 143-րդ ռակետ, 16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Նա մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, ֆրանսիացի Դիան Պարիի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։
Երրորդ շրջանում Միրա Անդրեեւայի մրցակիցը կլինի ավստրիացի Յուլյա Գրաբերի եւ ամերիկացի Կորի Գաուֆի դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում