19:14  ,  28 մայիսի, 2023

Մոնակոյի Մեծ մրցանակը՝ Մաքս Ֆերստապենի հաղթանակով

Ֆորմուլա-1-ի դասի ավտոարշավի աշխարհի առաջնության 6-րդ փուլը՝ Մոնակոյի Մեծ մրցանակն ավարտվեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենի հաղթանակով։ Պատվո հարթակ բարձրացան նաեւ Ֆերնանդո Ալոնսոն «Աստոն Մարտինից» եւ Էստեբան Օկոնը «Ալպինից»։

Ընդհանուր հաշվարկում Մաքս Ֆերստապենը առաջինն է 144 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Սերխիո Պերեսն ունի 105 միավոր։ Երրորդը Ֆերնանդո Ալոնսոն է՝ 93 միավոր։

Ֆորմուլա-1, Մոնակոյի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)` 78 շրջան
  2. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին») +27,921
  3. Էստեբան Օկոն («Ալպին») +36,990
  4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +39,062
  5. Ջորջ Ռասել («Մերսեդես») +56,284
  6. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +1.01,890
  7. Պիեր Գասլի («Ալպին») +1.02,362
  8. Կառլոս Սայնս («Ֆերարի») +1,03,391
  9. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1 շրջան
  10. Օսկար Պիաստրի («Մաքլարեն») +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում