23:21  ,  19 մայիսի, 2023

«Դարմշտադտը» նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր (ֆոտո)

«Դարմշտադտը» նվաճեց գերմանական Բունդեսլիգայի ուղեգիր՝ երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Մադեբուրգին» նվազագույն հաշվով հաղթելու շնորհիվ։

«Դարմշտադտը» 33 խաղում վաստակել է 67 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Դարմշտադտը» չորրորդ անգամ կվերադառնա Բունդեսլիգա։ Նախորդ անգամ այս թիմը ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճել էր 2015-ին եւ դուրս էր մնացել 2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով