22:24  ,  13 մայիսի, 2023

Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը՝ 5:2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ եւ պարտության մատնեց 5:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերը, աչքի ընկան նաեւ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան։

Դորտմունդյան թիմը 67 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 1 միավոր։ Մյոնխենգլադբախի թիմը 11-րդն է՝ 39 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բորուսիա Դ․» - «Բորուսիա Մ․»՝ 5:2 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 5, Ջուդ Բելինգեմ, 18, 11մ, Սեբաստիեն Ալեր, 20, 32, Ջովանի Ռեյնա, 90+5 - Ռամի Բենսեբաինի, 75, 11մ, Լարս Շտինդլ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով