22:24  ,  6 մայիսի, 2023

«Բավարիան» ուժեղ էր «Վերդերից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Բրեմենում հանդիպեց «Վերդերի» հետ։ Մյունխենյան ակումբն առավելության հասավ 2:1 հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացիներ Սերժ Գնաբրին ու Լերոյ Զանեն։

«Բավարիան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վերդերը» 12-րդն է՝ 35 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վերդեր» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Նիկլաս Շմիդտ, 87 - Սերժ Գնաբրի, 62, Լերոյ Զանե, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով