00:30  ,  29 ապրիլի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի խաղաց «Բոխումի» հետ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում առաջատար «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվեց «Բոխումին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բոխումի» ֆրանսիացի կիսապաշտպան Էնթոնի Լոսիյան։ Ընդամենը 2 րոպե հետո «Բորուսիան» վերականգնեց հավասարությունը գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմիի գոլի շնորհիվ։

«Բորուսիան» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բոխում» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1 (տեսանյութ)

Էնթոնի Լոսիյա, 5 - Քարիմ Ադեյեմի, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով