19:30  ,  15 ապրիլի, 2023

«Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» չհաղթեցին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց «Հոֆենհայմի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի գոլի շնորհիվ։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցինն վերջնամասում խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչի գոլի շնորհիվ։

«Բավարիան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ  է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը 3:3 հաշվով ոչ ոքի խաղաց «Շտուտգարտի» հետ։

Երրորդ տեղում է «ՌԲ Լայպցիգը», որը 3:2 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ ունի 51 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:1 (տեսանյութ)

Բենժամեն Պավար, 17 - Անդրեյ Կրամարիչ, 71

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3:3 

Տանգույ Կուլիբալի, 78, Յոշա Վագնոման, 84, Սիլաս, 90+7 - Սեբաստիեն Ալեր, 26, Դոնիել Մալեն, 33, Ջովանի Ռեյնա, 90+3

Հեռացում՝ Կոնստանտինոս Մավրոպանոս («Շտուտգարտ»), 39, երկրորդ դեղին քարտ

«ՌԲ Լայպցիգ» - «Աուգսբուրգ»՝ 3:2 (տեսանյութ)

Կեւին Կամպլ, 10, Տիմո Վերներ, 32, 35 - Արնե Մայեր, 5, Ռուբեն Վարգաս, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով