Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։
«Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը 2:1 հաշվով պարտության մատնեց «Ունիոն Բեռլինին»։
Երրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինն» ունի 51 միավոր, «Ֆրայբուրգը» չորրորդն է` 47 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 0:1 (տեսանյութ)
Մատեյս Դե Լիգտ, 51
«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 2:1 (տեսանյութ)
Դոնիել Մալեն, 28, Յուսաֆա Մուկոկո, 79 - Կեւին Բեհրենս, 61
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում