01:25  ,  4 մարտի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր «ՌԲ Լայպցիգից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց «ՌԲ Լայպցիգին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան հարձակվող Մարկո Ռոյսն ու կիսապաշտպան Էմրե Ջանը։

«Բորուսիան» 49 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «ՌԲ Լայպցիգը» չորրորդն է՝ 42 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:1 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 21, 11մ, Էմրե Ջան, 39 - Էմիլ Ֆորսբերգ, 74

Մարտի 4

«Աուգսբուրգ» - «Վերդեր»՝ 18:30 (Երեւանի ժամանակ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ֆրայբուրգ»՝ 18:30

«Բոխում» - «Շալկե»՝ 18:30

«Մայնց» - «Հոֆենհայմ»՝ 18:30

«Ունիոն Բեռլին» - «Քյոլն»՝ 18:30

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 21:30

Մարտի 5

«Բայեր» - «Հերտա»՝ 18:30

«Վոլֆսբուրգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով