22:19  ,  26 փետրվարի, 2023

«Բավարիան» ուժեղ էր «Ունիոն Բեռլինից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Ունիոն Բեռլինին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, ֆրանսիացի հարձակվող Քինսգլի Քոմանը եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

«Բավարիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան»։ «Ունիոն Բեռլինը» երրորդն է՝ 43 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 3:0 (տեսանյութ)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 31, Քինգսլի Քոման, 40, Ջամալ Մուսիալա, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով