20:28  ,  25 փետրվարի, 2023

«Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ, «Քյոլնը» Ադամյանի հետ պարտվեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

«Բորուսիան» 46 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 43-ական միավորով հաջորդ երկու տեղերում են չեմպիոն «Բավարիան» ու «Ունիոն Բեռլինը», որոնք այս տուրում կմրցեն իրար դեմ։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մյունխենում։

«ՌԲ Լայպցիգը» 2:1 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ 42 միավորով չորրորդ տեղում է։ «Այնտրախտը» 6-րդն է՝ 38 միավոր։

«Քյոլնը» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ «Քյոլնի» կազմում 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

«Վոլֆսբուրգը» 33 միավորով 7-րդն է, «Քյոլնը» 12-րդն է՝ 26 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1 (տեսանյութ)

Յուլիան Բրանդտ, 43

«ՌԲ Լայպցիգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:1

Տիմո Վերներ, 6, Էմիլ Ֆորսբերգ, 40 - Ջիբրիլ Սոու, 61

«Քյոլն» - «Վոլֆսբուրգ»՝ 0:2

Յանիկ Գերարդտ, 4, Մաքսիմիլիան Առնոլդ, 68, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով